Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի կամ քաղաքների փոքր թաղամասերի դպրոցներում աշակերտների թիվը գնալով պակասում է: Բայց ինչու՞ միայն նշված վայրերում: Ամբողջ երկրում նույն իրավիճակն է, սակայն այլ է խնդիրը փոքր բնակավայրերում:
Իսկ ի՞նչն է աշակերտների թվի նվազման պատճառը: Պատասխանը պարզ է՝արտագաղթը, ներքին միգրացիան և բնական աճը: Եվ ի՞նչ... կրթության նախարարությունն ասեմ, թե՞ կառավարությունը, գտել են ելքը . որպեսզի միանման չֆինանսավորվեն ծանրաբեռնված և քիչ ծանրաբեռնված դպրոցները, մտցվել է աշակերտ - թվով ֆինանսավորման համակարգ: Խելացի որոշում, բա պետության փողերը քամու՞ն տան մի - երկու աշակերտի համար: Արդյունքում նշված դպրոցներում ուսուցիչների վարձատրությունը տատանվում է 80-50 տոկոսի միջև:
Աշխատանքային օրենսգրքում կա՞ արդյոք նման հոդված, որ նույն աշխատաժամանակով աշխատող, սակայն քիչ աշակերտ ունեցող դասարանում ուսուցիչը պետք է վարձատրվի ավելի ցածր:
Ճիշտն ասած իմ հարցադրումն այլ է...
Ստացվում է այնպես, որ արտագաղթի համար մեղավորը ուսուցիչն է և համապատասխան պատիժն էլ հենց ստանում է ուսուցիչը: Իսկ Կրթության ու գիտության նախարա՞րը, ինչու՞ նույն սկզբունքը չի գործում նաև նրա վերաբերյալ: Աշակերտների թիվն ամբողջ Հայաստանում չի՞ պակասել... ինչու՞ նախարարի աշխատավարձը չի նվազում 80-50 տոկոսով: Նույն սկզբունքով նաև պատգամավորների ու մնացած բոլոր նախարարների աշխատավարձերը:
Բացի այդ դպրոցներում առանձնապես չի խրախուսվում Սերգո Երիցյանի ժամանկների <<կուլակաթափությունը>>, ձեռնտու չէ ուսուցիչների կրճատումը, չէ՞ որ նրանք կհամալրեն գործազուրկների ահռելի բանակը...

Комментариев нет:
Отправить комментарий