Խելքի աշեցեքԱնմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝
Ճնճղուկ -- < Ժառանգություն>
Բազե --- <ՀՀԿ-ն իր երիտթևով>
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Հավ -- Րաֆֆի Հ.
Սագ -- Գագիկ Ծ.
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Հորթ - Տարոն Մարգարյան
Գոմեշ -- Գեղամյան
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Գառներ - արծիվներ
Աքլոր - Խաչիկ Ասրյան
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝Երեխա - Արամ Սարգսյան
Գաճաճ մուկ - Արթուր Բ.
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Ուրացող- ձայնը ծախած
ընտրող
Կույրը - հիմարաբար ընտրող
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.
Դերերում՝ Ձին ու Ջորին - ՀՀԿ և ԲՀԿ
Էշ -- ճիշտ մտածեցիք
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Ժլատ - Լևոն
Ուրիշ - ըհը
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝Քաղաք - Երևան
Վանք - ՍԱՍ
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Նապաստակ - ՀԱԿ
Առյուծ -- ՀՀԿ
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։
Դերերում՝ Համբակներ - Շուշան և այլք
Բանաստեղծ - Realist blog
Комментариев нет:
Отправить комментарий